Ավստրալիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը երկու երկրների բարեկամական հարաբերությունները խորհրդանշող նվերներով են փոխանակվել

19:33   21 Սեպտեմբեր 2019    218

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու երկրների տևական բարեկամական հարաբերությունները խորհրդանշող բրոնզե արձան է նվիրել,:

Երկրի ղեկավարը խորհրդանշական արձանը և երկու այլ հուշանվերները հանձնել է ԱՄՆ նախագահին ուրբաթ օրը առաջին տիկնանց ուղեկցությամբ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավստրալիայի վարչապետն ԱՄՆ նախագահ Թրամփին երկրորդ համաշխարհային պատերազմի ավստրալացի հերոս Լեսլի Ալենի մասին պատմել է դեռևս մեկ տարի առաջ կայացած իրենց առաջին հեռախոսազրույցի ժամանակ, երբ Մորիսոնը նոր էր ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը:

Այնուհետև Մորիսոնը քանդակագործ Սքոթ Էդվարդզին հանձնարարել է ստեղծել Ալենի բրոնզե արձանը:

Արձանը պատկերում է Ալենին՝ Պապուա Նոր Գվինեայի ճակատամարտի ժամանակ վիրավոր ամերիկացի զինվորին ուսի վրա դրած ռազմաճակատից դուր տանելիս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները