Ամերիկացին մահացել է ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելիս

20:33   21 Սեպտեմբեր 2019    240

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի բնակիչ Ստեֆան Վեբերը մահացել է հարսնացուին առաջարկություն անելիս:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զույգը հանգստացել է Տանզանիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Վեբերը, ցանկանալով անսովոր ձևով առաջարկություն անել, թթվածնային դիմակով սուզվել է ջրամբարի մեջ և ցույց է տվել աղջկան մատանին և ցուցանակ՝ հարցով՝ համաձայն է արդյոք դառնալ իր կինը:

Թե որ պահին է տղան խեղդվել, դեռ պարզ չէ:

Ըստ նախնական տվյալների՝ հնարավոր է ջրի տակ նա սրտային անբավարարվածության ոպա է ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները