Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկիի հետ

09:33   22 Սեպտեմբեր 2019    295

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Զելենսկիի հետ կարճ զրույց եմ ունեցել: Պայմանավորվել էինք հանդիպել, սակայն այդ հանդիպումը դեռևս չի կայացել: Ես պատրաստ եմ դրան, եթե նա պատրաստ է և, միևնույն ժամանակ, պատրաստ եմ նաև գլուխ հանել առանց այդ հանդիպման, եթե այն պետք չէ Զելենսկիին»,- ասել է Պորոշենկոն:

Նա նաև հաստատել է, որ նախագահական ընտրություններից հետո հանդիպել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ գործարար Իգոր Կոլոմոյսկիի հետ` վերջինիս և իր «ծանոթներից» մեկի նախաձեռնությամբ, ում անունը Պորոշենկոն չի նշել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները