Հունաստանում ձերբակալվել է 1985 թվականին ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռը զավթած ահաբեկիչներից մեկը

11:11   22 Սեպտեմբեր 2019    270

Հունական Միկոնոս կզղում ձերբակալվել է 65-ամյա լիբանանցի տղամարդ, որը, հետաքննության արդյունքներով, 1985 թվականին մասնակից է եղել ամերիկյան Trans World Airlines ավիաընկերության ինքնաթիռի զավթմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Չարագործը մեղադրվում է 1985-1987 թվականներին մարդկանց առևանգելու և ավիածովահենության մեջ: Դատարանը որոշել է նրան կալանավորել, ներկա պահին քննարկվում է նրան Գերմանիա արտահանձնելու հարցը:

Աթենքից Հռոմ մեկնող ամերիկյան Trans World Airlines ավիաընկերության Being 727 ինքնաթիռը զավթել էին 1985 թվականի հունիսի 14-ին: Ինքնթիռում գտնվում էր 145 ուղևոր: Ահաբեկիչներն օդաչուներին պահանջել էին մեկնել Բեյրութ, ինչպես նաև ներկայացրել էին իրենց պահանջները` իսրայելական և հարավ-լիբանանյան բանտերից ազատել մահմեդական բանտարկյալներին:

Ահաբեկիչները 17 օր շարունակ պատանդ էին պահել ուղևորներին և ինքնաթիռի անձնակազմին: Գերմանիայից բացի Միացյալ Նահանգները ևս կփորձի ստանալ ձերբակալվածին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները