Հուսիթները նախազգուշացրել են դիվանագետներին Իրանի՝ Ս. Արաբիայի վրա նոր հարձակումների մասին. ԶԼՄ

12:01   22 Սեպտեմբեր 2019    295

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ-ապստամբները նախազգուշացրել են ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային նախապատրաստվել Իրանի՝ արաբական թիրախներին նոր հարձակումներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Հրապարակման համաձայն, Թեհրանը ճնշում է գործադրում ապստամբների վրա՝ փորձելով նրանց մղել հրթիռների և անօդաչուների միջոցով նոր հարձակումներին: Վաշինգտոնի ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ մամուլում տվյալներ չկան. Ռիադն իր հերթին վախենում է նոր հարձակումներից նավթային օբյեկտների և օդանավակայանների վրա և ձեռնարկում է անվտանգության լրացուցիչ միջոցներ:

WSJ-ի փոխանցմամբ՝ հուսիթները մտադիր են դադարեցնել հարվածները Սաուդյան Արաբիայի թիրախների վրա՝ որպես խաղաղ կարգավորման հասնելու նախաձեռնության մաս: Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին՝ սկսել բանակցություններ վարել:

Սակայն հուսիթների ներկայացուցիչ Մուհամմադ Աբդել Սալամը հրապարակմանն ասաց, որ իրենց շարժումը որևէ նախազգուշացում չի ուղարկել: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը չի մեկնաբանել իրավիճակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները