Ավստրալիան միացել է ՆԱՍԱ-ի՝ Մարսի և Լուսնի վրա իրականացվող հետազոտությունների ծրագրին

12:43   22 Սեպտեմբեր 2019    267

Ավստրալիան միացել է ՆԱՍԱ-ի՝ Մարսի և Լուսնի վրա իրականացվող հետազոտությունների ծրագրին։

Համապատասխան հայտարարության վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել են ամերիկյան տիեզերական գործակալության փոխտնօրեն Ջիմ Մորհարդը և ավստրալական տիեզերական գործակալության ղեկավար Մեգան Քլարկը, ասած է ՆԱՍԱ-ի կայքում։

Փաստաթուղթը նախատեսում է Ավստրալիայի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են՝ ռոբոտաշինությունը, ակտիվների հեռակա կառավարումը և այլն։

«Մենք հպարտ ենք մեր համատեղ հայտարարության առթիվ և մեր ավստրալացի գործընկերների պարտավորությամբ՝ աջակցել մեզ Artemis ծրագրի շրջանակում մինչև 2024 թվականը Լուսին վերադառնալու մեր առաքելությունում»,- հայտնել է Մորհարդը։

Նշենք, որ ԱՄՆ-ը մտադիր է Լուսնի վրա վայրէջք կատարել 2024 թվականին և տիեզերագնացներին Մարս ուղարկել 2030 թվականի կեսերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ   Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները