Վրաստանի վարչապետն առայժմ չի պլանավորում այցելել Ռուսաստան

17:34   08 Հոկտեմբեր 2019    309

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հոկտեմբերի 8-ին հայտնել է, որ չի պատրաստվում այցով մեկնել Ռուսաստան վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չեմ հաստատում»,- ասել է նա լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե «դուք հաստատում եք արդյոք, որ պատրաստվում եք շուտով այցելել Մոսկվա»:

Վարչապետը նաեւ նշել է, որ մտադիր չէ սուբսիդավորել ուղիղ չվերթները Ռուսաստանից, ֆինանսավորում կհատկացվի եվրոպական ուղղություններով թռիչքների համար:

«Մենք չենք քննարկում Ռուսաստանից ուղիղ չվերթների սուբսիդավորման հարցը: Թռիչքների սուբսիդավորման առումով հիմնական ուղղությունը Քութայիսի օդանավակայանն է: Այսօր մենք ունենք մոտավորապես 50 կետ, ուր իրականացվում են ուղիղ չվերթներ: Ուղիղ չվերթներն ամենաարդյունավետ եւ արագ գործիքն են զբոսաշրջիկների թիվը երկրում առավելագույն չափով ավելացնելու համար:

Սուբսիդավորման ձեւերը պետք է առեւտրային առումով ավելի հետաքրքիր լինեն երկրի համար»,- լրագրողներին հայտարարել է վարչապետը տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները