Իտալական դատարանն արգելել է Լեոնարդո դա Վինչիի հայտնի ստեղծագործության դուրս բերումը երկրից

22:12   08 Հոկտեմբեր 2019    281

Լացիոյի վարչական հարցերով դատարանը չեղարկել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» նկարի դուրս բերումը երկրից՝ Լուվրում ցուցադրելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով իտալական աղբյուրին, այդպիսով բավարարվել է «Մեր Իտալիա» (Italia Nostra) ասոցացիայի միջնորդությունը, որը դեմ է եղել Իտալիայի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների՝ նախկինում ընդունած համաձայնագրին:

Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի գործիչների մեկի հանրահայտ աշխատությունը՝ «Վիտրուվյան մարդը», որը պահվում է Վենետիկի Ակադեմիայի թանգարանում, պետք է ուղարկվեր Փարիզ՝ Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք ցուցադրությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները