Իսրայելում նոր մայրուղու կառուցման ժամանակ ավելի քան 5000 տարեկան քաղաքի ավերակներ են հայտնաբերել

22:55   08 Հոկտեմբեր 2019    201

Հնագույն քաղաքի ավերակները հայտնաբերվել են Թել Ավիվից 50 կմ հեռավորության վրա:

Ըստ գիտնականների, քաղաքում ապրել է մոտ վեց հազար մարդ, եղել են փողոցներ, առանձին թաղամասեր և տաճար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնակավայրը, որը հայտնի է Էն-Էսուր անունով, արդեն «բրոնզե դարաշրջանի Նյու Յորք» են անվանում: Այն զբաղեցրել է մոտ 65 հա տարածք՝ կրկնակի ավելի, քան այդ դարաշրջանի ցանկացած այլ հայտնի քաղաքներինը:


Պատմաբանները կարծում են, որ այս տարածքը մարդկանց գրավել է խմելու ջրի երկու աղբյուրների առկայությամբ: Նաև քաղաքը շրջապատված էր գյուղատնտեսության համար հարմար հողերով և գտնվում էր շրջանի հիմնական առևտրային ուղիների կողքին:

Ավերակները հայտնաբերվել են պատահականորեն՝ նոր մայրուղու կառուցման ընթացքում: Մայրուղու երթուղին տեղափոխվել է՝ պատմական գտածոն չվնասելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները