ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է մտցրել չինացի որոշ պաշտոնյաների նկատմամբ

09:18   09 Հոկտեմբեր 2019    226

Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի կառավարության և Կոմունիստական կուսակցության որոշ անդամների նկատմամբ Սինցզյանում մահմեդականների նկատմամբ վատ վերաբերմունքի և նրանց ձերբակալելու պատճառով:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Коммерсант-ը: Ըստ աղբյուրի՝ խոսքը, մասնավորապես, Սինցզյանում բնակվող ույգուրների և ղազախների մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն անհապաղ դադարեցնել Սինցզյանում ճնշումները, ազատ արձակել բոլոր անհիմն ձերբակալվածներին և չստիպել արտասահմանում բնակվող Չինաստանի մահմեդական փոքրամասնությունների անդամներին վերադառնալ Չինաստան, որտեղ նրանց անորոշ ճակատագիր է սպասվում»,- ասել է Պոմպեոն:

Նա պարզաբանել է, որ սահմանափակումները տարածվում են նաև վիզային սահմանափակումների տակ գտնվող անձանց ընտանիքի անդամների վրա: Թե ովքեր են կոնկրետ հայտնվել «սև ցուցակում», Վաշինգտոնը չի բացահայտել:

Ավելի վաղ, ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցների ցանկում էր ընդգրկել 28 չինական ընկերություն, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների, խախտել էին ՉԺՀ-ում կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները