Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ

10:32   09 Հոկտեմբեր 2019    136

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել Է հանրության մեջ՝ այցելելով երկրի զորամասերից մեկին առընթեր ֆերմա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահն ուղեւորության ընթացքում ընդգծել Է, որ գիտնականներն ու ինժեներներն են որոշում երկրի զարգացումը: «Միակ բանը, որի վրա մենք կարող ենք հենվել, գիտության ու տեխնոլոգիաների ուժն Է»,-ասել Է Կին Չեն Ունը:

Այդ կապակցությամբ նա հորդորել Է Կորեայի ժողովրդական բանակի բոլոր ստորաբաժանումներին՝ իրենց աշխատանքում, այդ թվում եւ ֆերմաներում, կիրառել գիտական ու բարձրտեխնոլոգիական մոտեցումներ:

Սա ԿԺԴՀ-ի առաջնորդ առաջին հայտնվելն Է հանրության մեջ Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի աշխատանքային բանակցությունների ստոկհոլմյան փուլից հետո:

Հոկտեմբերի 5-ին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել Է Շվեդիայում, բայց աշխատանքային մակարդակով կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ուն  


Վերնագիրի այլ պիտակները