Գյումրու թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգ է եղել

12:12   09 Հոկտեմբեր 2019    663

Հայաստանի ոստիկանության Մուշի բաժնից Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ 15 դպրոցում տեղադրված է ական:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դպրոցի մոտ են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, շտապ բուժօգնության, մարզպետարանի աշխատակիցներ: Երեխաները և մանկավարժները տարհանվել են:

Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյուզալյանը տեղեկացրեց, որ այս պահին դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները