Instagram-ը կպաշտպանի օգտատերերին համացանցային խարդավանքներից

13:42   09 Հոկտեմբեր 2019    208

Instagram սոցցանցը նոր գործառույթ է գործարկում, որը կօգնի հավելվածի օգտատերերին պայքարել համացանցային խարդավանքների դեմ:

«Մենք նոր գործառույթ ենք գործարկում, որպեսզի օգնենք մարդկանց ճանաչել ֆիշինգային էլեկտրոնային նամակները (համացանցային խարդախությունների տեսակ, որի օգնությամբ օգտատերերի անձնական գաղտնի տեղեկությունները հասանելի են դառնում)»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նոր գործառույթի հասանելիությունը իրականացվելու է Կարգավորումների միջոցով և թույլ է տալու ցանկացած մարդու ստուգել հաղորդագրության աղբյուրի իսկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram  


Վերնագիրի այլ պիտակները