Տղամարդկանց դավաճանությունները կապված են աշխատավայրում խնդիրների հետ. գիտնականներ

13:57   09 Հոկտեմբեր 2019    217

Տղամարդիկ, որոնք խնդիրներ ունեն աշխատավայրում, զգալիորեն ավելի հաճախ են խաբում իրենց կանանց:

Նման եզրահանգման են եկել գիտնականները, հաղորդում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

Հոգեբանները ամուսնացած մարդկանց համար ծանոթությունների կայքում գտել են տարբեր մասնագիտության տեր տղամարդկանց էջեր և ուսումնասիրել են դրանք: Մասնագետները ուսումնասիրել են ոստիկանների և ֆինանսական խորհրդատուների էջերը, նրանց կարգապահական տույժերի մասին տեղեկատվությունը:

Այնուհետև փորձագետները համեմատել են դրանք միևնույն մասնագիտության ներկայացուցիչների հետ, որոնք ղեկավարության հետ խնդիրներ չեն ունեցել:

Պարզվել է, որ նրանք, ովքեր աշխատավայրում խնդիրներ են ունեցել, երկու անգամ ավելի շատ են վճարել ամուսնացածների համար նախատեսված կայքի համար: Հոգեբանները դա բացատրել են նրանով, որ մարդկանց վարքը աշխատավայրում սերտորեն կապված է անձնական կյանքում նրանց վարքի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները