Չինաստանում բացվել է ամենաերկար երկհարկանի կամուրջը

14:09   09 Հոկտեմբեր 2019    190

Չինաստանի Յուհան քաղաքում բացվել է աշխարհում ամենաերկար երկհարկանի կամուրջը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Սինհուան:

«Յանցզի գետի վրայով անցնող Յանշանի կամուրջը աշխարհում ամենաերկար երկհարկանի կախովի կամուրջն է»,- ասել է կամուրջի գլխավոր կոնստրուկտոր Սյու Հունգին: Կամուրջի ընդհանուր երկարությունը 4,12 կմ է կազմում: Կամուրջի վերևի հարկը վեց մասից է բաղկացած, որոնց վրա թույլատրելի արագությունը ժամում 80 կմ է, ներքևի կամուրջը նույն չափսի է, սակայն թույլատրելի արագությունն այստեղ 60 կմ/ժ է:

Կամուրջի վերևի հատվածում նաև հետիոտնի համար երկու մայթ կա, իսկ ներքևինը հեծանվաուղի ունի և հետիոտների համար մի քանի հատվածներ: Հարկ է նշել, որ սա նման կոնստրուկցիա ունեցող աշխարհում ամենաերկար կամուրջն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները