Ինչով են պայմանավորված մահացությունները մենամարտիկների շրջանում

14:50   09 Հոկտեմբեր 2019    432

Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Վիտալիյ Միխայլովը НСН-ի եթերում անդրադարձել է մենամարտիկների մահվան դեպքերին։

Հիշեցնենք, որ Չեչնիայում մենամարտից հետո մահացել էր Ուզբեկստանը ներկայացնող մարտիկ Բեկզոդ Նուրմատովը, ավելի վաղ էլ՝ Քեթի Քոլինսն ու Մաքսիմ Դադաշեւը։

Միխայլովը կարծում է, որ մահացությունները պայմանավորված են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ մարզիկների առողջական վիճակի վատ հսկողությամբ։ «Սովորաբար մահացնում են միջին եւ ցածր կարգի մենամարտիկները, որտեղ հսկողությունը այդքան խիստ չէ։

Լինում են առանձին դեֆեկտներ, որոնք սկսում են ցայտունորեն դրսեւորվել ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման պայմաններում»,- ասել է վաստակավոր մարզիչը, հավելելով, որ այժմ մենամարտերով շատերն են զբաղվում եւ սա նույնպես նպաստում է մահացության ավելացմանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները