Բրիտանական ոստիկանությունը բերման Է ենթարկել 580-ից ավելի Էկոակտիվիստների

15:24   09 Հոկտեմբեր 2019    181

Բրիտանական ոստիկանությունը 583 մարդու Է բերման ենթարկել Լոնդոնում Extinction Rebellion («Ապստամբություն բնաջնջման դեմ») բնապաշտպան շարժման բողոքի ակցիայի երրորդ օրվա դրությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայության կողմից հոկտեմբերի 9-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Այսօր ժամը 7:30-ի դրությամբ 28 մարդ Է բերման ենթարկվել Extinction Rebellion-ի բողոքների ընթացքում: Ընդամենը բողոքների սկսվելուց ի վեր Լոնդոնում բերման Է ենթարկվել 583 մարդ»,-հայտնել են ոստիկանությունում:

Բնապահպանների բողոքի ակցիաների կապակցությամբ լրացուցիչ Լոնդոն Է ժամանել իրավապահ մարմինների 500 աշխատակից: Ավելի վաղ ակցիայի մասնակիցները մի շարք փողոցներ Էին փակել Վեսթմինսթեր պատմական շրջանում, որտեղ գտնվում են բրիտանական խորհրդարանի եւ բազմաթիվ նախարարությունների շենքերը, ինչպես նաեւ կառավարության ղեկավարի նստավայրը:

Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքներում: Էկոակտիվիստները պահանջում են, որ բրիտանական կառավարությունը եւ մյուս երկրների իշխանություններն անհապաղ սկսեն ակտիվ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները