Աֆղանստանի հյուսիսում հայտնաբերել են մեկ տոննա պայթուցիկով ականապատված ավտոմեքենա

16:12   09 Հոկտեմբեր 2019    280

Աֆղանստանի հյուսիսային Սարիպուլ քաղաքում խոշոր ահաբեկչություն է կանխվել. իրավապահները հայտնաբերել են ականապատ ավտոմեքենա, որում մոտ մեկ տոննա պայթուցիկ նյութ է եղել, հայտարարել է Աֆղանստանի ՆԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Նուսրաթ Ռահիմին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես գրել է Ռահիմին՝ պայթուցիկը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրել են Ռուսաստանում արգելված «Թալիբան» ծայրահեղական կազմակերպության ահաբեկիչները:

Մամուլի կենտրոնի ղեկավարը դեպքի այլ մանրամասներ չի հաղորդել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները