Գերմանական Հալլե քաղաքում հրաձգություն է եղել․ կան զոհեր

16:42   09 Հոկտեմբեր 2019    262

Գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել հրեական գերեզմանատան ու սինագոգի հարևանությամբ:

Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են:

Ոստիկանությունը նաև տեղացիներին հորդորել է փողոց դուրս չգալ, քանի դեռ հատուկ գործողություններ են ընթանում:

«Bild» պարբերականի տվյալներով՝ հանցագործներից մեկի ձեռքին ինքնաձիգ է եղել, մյուսի ձեռքին՝ պայթուցիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները