Համաշխարհային տնտեսությանը աճի դանդաղում Է սպասում. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն

18:47   09 Հոկտեմբեր 2019    406

Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում Է սպասվում:

Այս կանխատեսումը արել Է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչեւ տասնամյակի ամենացածր մակարդակ: Գեորգիեւան նշել Է, որ առեւտրական հակամարտությունների հետեւանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող Է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում Է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը:

«Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առեւտրական վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետեւանքներ ունեն»,- ասել Է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՀ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները