ԱՄՆ-ը 8 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների վրա. Թրամփ

17:37   09 Հոկտեմբեր 2019    236

ԱՄՆ-ը 8 տրլն դոլար Է ծախսել Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ադյդ մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Միացյալ Նահանգները 8 տրլն դոլար Է ծախսել՝ կռվելով եւ կարգուկանոն պահպանելով Մերձավոր Արեւելքում»,-գրել Է նա Twitter-ում:

Թրամփի խոսքով՝ տարածաշրջանում զոհվել են հազարավոր ամերիկացի զինվորներ, իսկ «մյուս կողմից»՝ միլիոնավոր մարդիկ:
«Մերձավոր Արեւելք ուղեւորվելը վատթարագույն որոշումն Էր մեր երկրի ողջ պատմության ընթացքում»,-ընդգծել Է նախագահը, հիշեցնելով, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային պատերազմների մեջ մտավ Իրաքում զանգվածային բնաջնջման զենքի առկայության կեղծ պատրվակով: Թրամփը հավելել Է, որ այժմ Վաշինգտոնը «դանդաղորեն եւ զգուշավորությամբ» դուրս Է բերում ամերիկացի զինվորականներին եւ նրանց վերադարձնում տուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները