Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է իր խորհրդականին

21:16   09 Հոկտեմբեր 2019    262

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ղեկավարի խորհրդականի պաշտոնից ազատել է տնտեսագետ Սերգեյ Գլազևին։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պորտալում։

Հոկտեմբերի 1-ին Գլազևը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միկրոտնտեսության և ինտեգրման հարցով նախարարի պաշտոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ռուսական լրատվամիջոցները պարզել են, որ Գլազևը նախագահի վարչակազմից հեռանում է ներկայիս տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները