Ամերիկուհին դարձել է առաջին սևամորթ կինը, որն այցելել է աշխարհի բոլոր երկրները

21:35   09 Հոկտեմբեր 2019    272

Շատերը ռեկորդներ են սահմանում ցատկելով բարձր տարածություններից կամ վազելով բոլորից արագ, սակայն ՄԱԿ-ի աշխատակցուհի Ջեսիկա Նաբոնգոն համաշխարհային ռեկորդ է սահմանել ճանապարհորդելով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ուգանդական ծագում ունեցող ամերիկուհին սկսել է ճանապարհորդական բլոգ վարել, ինչի արդյունքում էլ բազմաթիվ երկրներ է այցելել: Նա դարձել է առաջին սևամորթ կինը, որն այցելել է աշխարհի բոլոր երկրները:

Իր տպավորիչ նախաձեռնությունը Ջեսիկան սկսել է 2016-ին․ հոկտեմբերի վեցին այցելել է 193-րդ երկիրը՝ Սեյշելյան կղզիները, որն իր ճանապարհորդական արկածի վերջին կետն էր: Նա նաև այցելել է երկու երկիր, որոնք ՄԱԿ-ի տվյալներով՝ «ոչ դիտորդական կարգավիճակ» ունեցող տարածքներ են: Այդպիսով, նրա ուղղությունների թիվը հասել է 195-ի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները