Տղամարդը դատարանով 8 միլիարդ դոլար է ստացել՝ կրծքի մեծացման պատճառով

22:33   09 Հոկտեմբեր 2019    271

Ֆիլադելֆիայի դատարանը ամերիկյան Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 միլիարդ դոլար փոխհատուցում վճարել Մերիլենդի բնակիչներից մեկին, որի կուրծքը մեծացել է:

Տղամարդը պնդում է, որ հակասեպտիկ Risperdal դեղամիջոցի օգտագործումից հետո իր կուրծքը մեծացել է, իսկ ընկերությունը չի կարողացել պատշաճ կերպով նախազգուշացնել այդ ռիսկի մասին:

Նա դեղամիջոցն օգտագործել է մանկությունից՝ 2003-ից 2008 թվականներին, շիզոֆրենիայի բուժման համար: Կողմնակի ազդեցությունն արտահայտվել է կրծքագեղձի հյուսվածքի աճով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները