Կապիտոլիումի առջև հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է դերասանուհի Ջեյմի Ֆոնդան

17:59   12 Հոկտեմբեր 2019    199

Ամերիկացի դերասանուհի Ջեյմի Ֆոնդան ձերբակալվել է Վաշինգտոնում՝ կլիմայի փոփոխության մասին հանրահավաքի ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ ոստիկանները Կապիտոլիումի մոտ 16 ցուցարարի են ձերբակալել, որոնք մանսակցել են կլիմայի հետ կապված ապօրինի բողոքի ցույցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆոնդան մասնակցել է հանրահավաքին Oil Change International խմբի հետ։ Իր կայքում դերասանուհին հայտարարել է, որ ամեն ուրբաթ կմասնակցի ակցիային՝ «ոգեշնչված անհավանական շարժմամբ, որը ստեղծել է մեր երիտասարդությունը»։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները