Պուտինը Ս. Արաբիային բարեկամ երկիր է անվանել

18:02   12 Հոկտեմբեր 2019    199

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիային բարեկամ երկիր է համարում և մտադիր է զարգացնել հարաբերությունները էներգետիկայի համաշխարհային շուկայի գլխավոր «դերակատարի» հետ։

«Մենք Սաուդյան Արաբիային բարեկամ երկիր ենք համարում: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ երկրի թագավորի, թե՛ ժառանգորդ արքայազնի հետ: Մեր երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են»,- ասել է Պուտինը՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի նախաշեմին Al Arabiya, Sky Nеws Arabia և RT Arabic լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պուտինը նշել է, որ Սաուդյան Արաբիան էներգետիկայի ոլորտում իր հնարավորություններով և գործունեության մասշտաբներով մեծ դեր է խաղում էներգետիկայի համաշխարհային շուկայում: «Մեզ համար Սաուդյան Արաբիայի, թագավորի և արքայազն Բեն Սալմանի հետ համագործակցությունը շատ կարևոր է և մենք այդ հարաբերությունները հետագայում նույնպես զարգացնելու ենք»,- հավելել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները