Google Maps-ում կույրերի համար ձայնային հրահանգներ են հայտնվել

18:15   12 Հոկտեմբեր 2019    199

Google Maps բջջային հավելվածում կույր և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար գործառույթներ են հայտնվել:

Այժմ ծրագիրը կարող է ուղեկցել մարդուն զբոսնելիս՝ անընդհատ խոսելով նրա գտնվելու վայրի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշել է ընկերության բլոգը, հավելվածի ձայնային հաղորդագրությունները նման են հասարակական տրանսպորտում հայտարարություններին: Ուղևորության ընթացքում Google Maps-ը անձին կտեղեկացնի, թե արդյոք նա կորցրել է իր ճանապարհը, որքան է մնացել մինչև հաջորդ շրջադարձը, և արդյոք առջևում կա հետիոտնային անցում:

Այսպիսով, տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հանգստանալ և անընդհատ չմտածել երթուղու մասին: Գործառույթը հասանելի է Android-ի և iOS-ի համար: Այժմ ձայնային հրահանգիչը հասանելի է միայն անգլերեն և ճապոներեն, մնացածը ծրագրավորողները պլանավորում են ավելի ուշ ավելացնել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները