Ամերիկացի դեռահասները սկսել են ավելի քիչ ծախսել

19:13   12 Հոկտեմբեր 2019    172

Piper Jaffray ներդրումային բանկի կողմից վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն՝ ամերիկացի դեռահասները ավելի զգույշ են սկսելվերաբերվել փողին։

2018-ին նրանց ծախսերը նվազել են 4%-ով և միջինում կազմել են ամսական 198 դոլար: Սա ամենացածրն է 2011 թվականից ի վեր, երբ ծախսերը ամսական կազմում էին 186 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած 15 տարիների գագաթնակետերը գրանցվել են 2006 թվականին, երբ դեռահասների ամսական ծախսերը կազմում էին 252 դոլար, բայց 2008 թվականից ի վեր, երբ բռնկվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ծախսերը սկսեցին նվազել:

Ըստ վիճակագրության՝ իրենց բյուջեի մոտ մեկ քառորդը թե տղաները, թե աղջիկները ծախսում են սննդի վրա (23%):

Աղջիկներն ավելի շատ ծախսում են զգեստապահարանը թարմացնելու համար (27%, տղաները՝ 17%): Նույնիսկ ծախսերի ընդհանուր նվազման ֆոնին տեսախաղերը շարունակում են մնալ երիտասարդների համար ամենակարևոր ծախսային առարկաներից մեկը. նրանց վերաբերող ծախսերը տղաների շրջանում մասնաբաժնի առումով առաջին եռյակում է (13%):

Աղջիկների համար տարվա ընթացքում տեսախաղերի վրա ծախսերի մասնաբաժինը աճել է 1 տոկոսով մինչև 2%:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները