Կինը սոցցանցերում ծնողներին հորդորել է պատվաստել երեխաներին և քննադատության է ենթարկվել

19:44   12 Հոկտեմբեր 2019    172

Բրիտանուհի Ջիլլի Մոսը պատմել է, թե ինչպես է իր դուստրը կարմրուկով հիվանդացել իր առաջին տարեդարձից մի քանի օր առաջ։

Աղջիկը բարձր ջերմություն է ունեցել, կորցրել է ախորժակը, իսկ մարմինը ծածկվել է կարմիր բծերով: Սկզբում մանկաբույժը հավաստիացրել է ծնողներին՝ ասելով, որ անհանգստանալու բան չկա: Մինչդեռ մի քանի օր անց երեխայի վիճակը վատացել է: Աղջկա աչքերը այտուցվել են, բժիշկները սկսել են վախենալ, որ նա կկորցնի տեսողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որտեղ կարող էր երեխան վարակվել կարմրուկով, ծնողները դեռ չգիտեն: Աղջիկը չի պատվաստվել այս հիվանդության դեմ, քանի որ Մեծ Բրիտանիայում առաջին պատվաստումն իրականացվում է 13 ամսական հասակում: Մի քանի օր բժիշկները պայքարել են Ալբայի կյանքի համար: Երեխան սկսեց ապաքինվել ութ օր հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները