Լրատվամիջոցները Նենսի Փելոսիի որդուն մեղադրել են Ուկրաինայում բիզնեսի պատճառով

20:25   12 Հոկտեմբեր 2019    217

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի որդին ՝ Փոլ Փելոսի կրտսերը, եղել է Ուկրաինայում գործող գազային ընկերության ղեկավարը:

Նշվում է, որ նա 2017 թվականին այցելել է Ուկրաինա՝ բանակցություններ վարելու կառավարության հետ՝ բիզնեսի հարցերը քննարկելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինքը՝ Փոլ Փելոսին կրտսերը ասել է, որ այցն իրականացվել է երիտասարդական ֆուտբոլային գործընկերության քննարկման համար: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում նա խոսել է Ուկրաինա այցելելու իր տպավորությունների մասին, բայց ավելի ուշ տեսանյութը ջնջվել է:

Նաև խոսնակ Նենսի Փելոսին հայտնվել էր որդու ընկերության գովազդային տեսահոլովակում: Պարզվում է, որ ընկերության առաջխաղացմանը մասնակցել է ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները