Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

09:13   15 Հոկտեմբեր 2019    651

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանում է Բաքու՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:

Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մինչ այդ, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար»,- ասվում է ադրբեջանական արտգործնախարարության հաղորդագրությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները