«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ ղարաբաղյան խնդիրը լուծելու համար». Էրդողան

14:45   15 Հոկտեմբեր 2019    496

«Իրար հետ լինելը մեր եղբայրության պահանջն է»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացվող թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովում:

Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքում Ադրբեջանի սեփական հողերի հայկական բռնազավթումը ստիպել է մեր միլիոնավոր եղբայրներին ապրել որպես փախստականներ իրենց տներից և օջախներից հեռու: Ինչպես ասացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթում, դա անընդունելի է:

Մենք կշարունակենք ամեն ինչ անել, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով ամենակարճ ժամանակահատվածում ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշել է Էրդողանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները