Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Զատուլինի ղարաբաղյան այցի պատճառով

09:00   16 Հոկտեմբեր 2019    644

Ադրբեջանը Ռուսատանին բողոքի նոտա է հանձնել ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի` Ղարաբաղ կատարած այցի պատճառով։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն` հղում անելով Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։

«Համապատասխան հայտագիր է ներկայացվել Ռուսատանի ԱԳՆ` ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի այցի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։

Բաքուն անհանգստություն է հայտնել, որ Զատուլինը Ադրբեջանի օկուպացված տարածքում մասնակցել է միջոցառումների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները