Զաքիր Հասանովը հանդիպել է՝ НАТО/SHAPE գործընկերության վարչության պետի հետ

13:04   16 Հոկտեմբեր 2019    549

Այսօր Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ «ՆԱՏՕ-ի օրեր»-ի շրջանակներում այցով մեր երկիր գտնվող, Եվրոպայում դաշնակից ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի վարչության պետ, փոխծովակալ Բյուլենթ Թուրանի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի գործընկերային հարաբերությունները կրում են բազմակողմ բնույթ և հատուկ ուշադրություն է դարձվում այս գործընկերության շարունակական զարգացմանը:

Հիշեցնելով ՆԱՏՕ-ի քաղաքական աջակցությունը մեր պետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել նրան, որ սա ծառայում է եվրաատլանտյան անվտանգության ամրապնդմանը և կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար:

Փոխծովակալ Բ. Թուրանը, իր հերթին, բարձր գնահատելով Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները, հատուկ ընդգծել է՝ Աֆղանստանում իրականացվող առաքելությունների շրջանակներում մեր խաղաղապահների կողմից միջազգային անվտանգության գործում ունեցած ներդրումը, դաշինքի բազմաթիվ ծրագրերում ադրբեջանցի զինծառայողների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարբեր շտաբներում ծառայություն անցնող մեր սպաների պատրաստվածության մակարդակը: Բ. Թուրանը նաև երախտագիտություն է հայտնել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը` մեր երկրում «ՆԱՏՕ-ի օրերը» բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները