Լոնդոնը ԵՄ-ին Է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քաղաքական հռչակագրի նախագիծը

16:08   16 Հոկտեմբեր 2019    254

Բրիտանական կողմը Եվրամիությանն Է հանձնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի շուրջ իր պատրաստած քաղաքական հռչակագրի նախագիծը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 16-ին բրիտանական խտորհրդարանում հայտնել Է Brexit-ի հարցերի նախարար Սթիվեն Բարքլին:

«Մենք քաղաքական հռչակագրի նախագծի տեքստը ԵՄ-ին ենք փոխանցել մնացած մի շարք հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում»,-ասել Է նախարարը: «Երկրի համար լավագույն լուծումը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի սահուն ու կանոնակարգված դուրս գալն Է գործարքով: Ուստի բանակցորդների մեր թիմը ներկայում աշխատում Է, որ նման լուծումը հնարավոր դառնա:

Մենք կարծում ենք, որ երկուստեք բավարար քաղաքական կամք կա դրան հասնելու համար»,-հավելել Է նա:

Բարքլին նաեւ հավաստել Է, որ այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ գործարք չկնքվի մինչեւ հոկտեմբերի 19-ը, վարչապետ Բորիս Ջոնսոնը նամակ կուղարկի Եվրամիությանը Brexit-ի հետաձգման խնդրանքով` այն օրենքին համապատասխան, որն ավելի վաղ ընդունվել Է բրիտանական խորհրդարանի կողմից:

Մինչդեռ բրիտանացի հարյուրավոր ձեռնարկատերեր կոչ են արել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին, որպեսզի վերջ դրվի տնտեսական անորոշությանը:

Բրիտանացի ձեռնարկատերերի միավորման նամակում, որն ստորագրել Է 290 գործարար, կազմակերպության ներկայացուցիչները Ջոնսոնից պահանջել են երաշխավորել Brexit-ը նշված ժամկետում:

«Երկարացումը կբերի մեր քաղաքական համակարգի նկատմամբ վստահության վերջնական խախտման: Պահպանողական բրենդը կարատավորվի ընդմիշտ, եւ թափ առնող Brexit կուսակցությունը կպայքարի երկրում յուրաքանչյուր տեղի համար: Արդյունքը կդառնա առկախված խորհրդարանը՝ Brexit-ի հետագա ձգձգմամբ եւ Էլ ավերիչ անորոշությամբ: Մեծ Բրիտանիան քանիցս փոխզիջման Է գնացել ավելի քան երկու տարվա ընթացքում:

Եթե ԵՄ-ն մերժի վարչապետի վերջին առաջարկությունը, նա պետք Է անհապաղ դադարեցնի բանակցություններն ու հեռանա»,-ասված Է նամակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները