Հռոմում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է

16:48   16 Հոկտեմբեր 2019    367

Հռոմի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ վիրավորվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորներով լի ավտոբուսը մտել է հանդիպակաց գոտի և բախվել ծառին: Տուժածների մեծ մասը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Հռոմեական «Il Messaggero» պարբերականը գրում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը ծայրամասերը Տերմինի կենտրոնական կայարանի հետ կապող ավտոբուսներից մեկն է:

Վթարից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցները և բուժաշխատողները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ  


Վերնագիրի այլ պիտակները