Շուրջ 5500 ՌԴ քաղաքացիներ մեկնել են արտերկիր և անդամակցել տարբեր ահաբեկչական խմբավորումների

16:56   16 Հոկտեմբեր 2019    329

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ մոտ 5500 ՌԴ քաղաքացիներ մեկնել են արտերկիր և անդամակցել տարբեր ահաբեկչական խմբավորումների:

Ռուսական լրատվամիջոցները մեջբերել են Դաշնային անվտանգության ծառայություն տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ նրանցից մոտ 4000-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Մեկնածներից 337-ը հետ է վերադարձել: Նրանցից 224-ը դատապարտվել է, 32-ը դեռ գտնվում է քննչական մեկուսարաններում:

Ներկայումս ՌԴ հատուկ ծատայությունները աշխատում են մյուս մեկնածների նկատմամբ քրեական գործեր հարուցելու և հետ վերադարձնելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները