Վրաստանում ահաբեկչական կազմակերպությունների հավանական աջակիցների թիվը նվազե՞լ է

17:28   16 Հոկտեմբեր 2019    282

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը երկրում առավելագույնս նվազեցրել է ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր կողմնակիցների թիվը, այս մասին հայտարարել է Գրիգոլ Լիլուաշվիլին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստին, որտեղ քննարկվում էր ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նրա թեկնածությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շարունակում է մարտահրավեր մնալ ԴԱԻՇ: Հիշեցնեմ, որ ԴԱԻՇ թուլանում է, կորցրել է շատ զինյալներ և անցել քողարկված գործողությունների: Սակայն դա հանգստանալու առիթ չի տալիս, քանի որ նախօրեին Սիրիայում զարգացող իրադարձությունները ստեղծեցին ռիսկեր, որ փախստականների ճամբարներում գտնվող նախկին գրոհայիններն ու նրանց ընտանիքի անդամները կարող են հայտնվել ազատության մեջ, ինչն ինքնաբերաբեր կստեղծի նոր իրավիճակ ու նոր մարտահրավերներ, այդ թվում մեր Անվտանգության ծառայության համար:

Այդ առումով մենք առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ, քանի որ մեր բնակչության մի մասը մասնակցել է Սիրիայի տարածքում ընթացող գործողություններին»,- հայտարարել է Լիլուաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները