Մայք Փենսը չի համագործակցի դեմոկրատների հետ՝ Թրամփի պաշտոնանկության հարցում

17:37   16 Հոկտեմբեր 2019    355

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է համագործակցել դեմոկրատ կոնգրեսմենների հետ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցում։

Նշենք, որ կոնգրեսմենները նախաձեռնել են հետաքննություն՝ Սպիտակ տան ղեկավարին պաշտոնանկ անելու համար։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Սրանով հանդերձ, Փենսի մամուլի գրասենյակից տեղեկացրել են, որ փոխնախագահ Փենսը պատրաստ է շարունակել աշխատել կոնգրեսմենների հետ, եթե նրանք վերադառնան սովորական գործունեության դաշտ եւ դիմեն իրավաչափ խնդրանքներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄայքՓենս   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները