Հնդկաստանի վարչապետը հավաքել է լողափերից մեկում թափված աղբը - VIDEO

20:12   16 Հոկտեմբեր 2019    291

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որոշել է մաքրություն անել և կարգի բերել երկրի հարավում գտնվող լողափերից մեկը:

Ինչպես ներկայացնում է Euronews-ը, Մամալլապուրամ քաղաքում շաբաթօրյա առավոտյան զբոսանքի ժամանակ վարաչապետն անցել է լողափով և հավաքել այնտեղ թափված աղբը՝ պլաստիկե շշերը, մթերքներից մնացած փաթեթներ և այլ իրեր: Նա մեծ տոպրակում հավաքել է ողջ աղբն ու այնուհետև փոխանցել հյուրանոցի աշխատակցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մոդիի մասնակցությամբ երեք րոպե տևողությամբ տեսանյութը հրապարակվել էր սոցցանցերում: Վարչապետը խոստացել էր մինչև 2022 թվականը Հնդկաստանում արգելվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկե պարագաների օգտագործումը: Հնդկաստանն օրական 15 մլն կգ պլաստիկե թափոն է արտադրում, որի 60 տոկոսը հավաքվում և վերամշակվում է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները