Ռիգայում ցուցարարներն ինքնատիպ կերպով են «դիմավորել» Վլադիմիր Զելենսկիին

21:12   16 Հոկտեմբեր 2019    275

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռիգա կատարած այցի շրջանակներում տեղի բնակիչներից մի քանիսը ինքնատիպ եղանակով իրենց բողոքն են հայտնել Լատվիայում ուկրաինական ձվերի արտադրության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկու տղամարդ զգեստավորվել են հավերի կոստյումով և պաստառ էին պատրաստել՝ «Oвостар, սալմոնելա, կոռուպցիա» գրությամբ: Նրանք պաստառը ցուցադրել են Ռիգայի ամրոցի մոտակա Վանտովի կամուրջի վրա: Նշվում է, որ Զելենսկիի և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հանդիպումը կայացել է տվյալ ամրոցում:

Կարճ ժամանակ անց ցուցարարներն անվտանգության աշխատակիցների խնդրանքով հեռացել են կամրջից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները