Իրանի նախագահի եղբորը կալանավայր են տեղափոխել

21:22   16 Հոկտեմբեր 2019    257

Իրանի նախագահի եղբայր Հոսեյն Ֆերեյդունին տեղափոխել են բանտ, որտեղ նա կկրի իր 5-ամյա պատիժը:

«Հոսեյն Ֆերեյդունին այսօր տեղափոխել են «Էվին» բանտ 5-ամյա պատիժը կրելու համար»,- իրանական աղբյուրը մեջբերում է վերջինիս փաստաբանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոկտեմբերի սկզբին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին տեղեկացրել է, որ Հասան Ռոհանիի եղբայրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կոռուպցիոն գործով՝ կաշառք վերցնելու համար: Ազատազրկումից բացի, նա պարտավորվում է խոշոր չափի տուգանք վճարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերեյդունին ձերբակալել են 2017-ին, նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվել: Սակայն ներկայացված մեղադրանքների մի մասով նրան արդարացրել են, իսկ մյուս մասով նրան դեռ ազատազրկում էր սպառնում: Նշվում է, որ մինչև հոկտեմբերի սկիզբը գործով կայացրած որոշումը վերջնական չի եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները