6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարի անց. Huawei

21:38   16 Հոկտեմբեր 2019    296

Վեցերորդ սերնդի (6G) ցանցերի տեխնոլոգիաները, որոնք էլ ավելի արագ և արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան ներկայիս առաջավոր 5G ձևաչափը, կարող են հասանելի դառնալ առաջիկա 10 տարում:

Այդ մասին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Huawei հեռահաղորդակցական հսկայի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք սկսել ենք 6G ցանցերի ուսումնասիրությունը, և, կարծում եմ, առնվազն 10 տարի անց դրանք հասանելի կդառնան գործնական կիրառման համար»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Ժեն Չժենֆեյը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Huawei-ը կարող է կորցնել առաջատարի իր դիրքերը 5G տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, եթե ԱՄՆ-ն ընկերության նկատմամբ իր սահմանափակումները պահպանի երեքից-հինգ տարի:

Մինչ այժմ Huawei-ը այլ երկրների հետ ավելի քան 60 պարտավորագիր է կնքել հինգերորդ սերնդի գլոբալ շարժական կապի ընդլայնման վերաբերյալ:

Huawei կորպորացիան հիմնադրվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաև սպառողական սարքեր, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են 170-ից ավելի պետություններում: Կորպորացիան միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Ավստրալիան նրան մեղադրեցին տեխնիկական լրտեսության է գաղտնի տեղեկատվություն հավաքելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները