Լատվիայի խորհրդարանում Զելենսկիի պահվածքը զվարճացրել է սոցցանցի օգտատերերին

09:02   17 Հոկտեմբեր 2019    270

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լատվիա կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է այդ երկրի խորհրդարան և «խաղացել մուրճով»:

Տեսանյութն Instagram-ի էջում տեղադրել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կադրերում երևում է՝ ինչպես է Ուկրաինայի առաջնորդը խորհրդարանականներից մեկին հարցնում, թե մուրճի ո՞ր կողմով է ճիշտ հարվածել, ապա հարվածում է:

Զելենսկիի պահվածքից զվարճացրել է սոցիալական ցանցի օգտատերերին: «Ծաղրածուն ծաղրածու էլ կմնա»,- գրել է օգտատերերից մեկը: «Մանկապարտեզ է, նա կատակերգուի դերից այդպես էլ դուրս չի եկել»,- գրել է մեկ ուրիշը:

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա, որտեղ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լատվիա   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները