Թրամփն ավազաթմբի հետ խաղ է անվանել ՌԴ-ի և Սիրիայի համագործակցությունը

09:17   17 Հոկտեմբեր 2019    333

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի աջակցությունը սիրիական իշխանություններին ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիան կարող է որոշակի օգնություն ստանալ Ռուսաստանից, և դա հրաշալի է: Այնտեղ շատ ավազ կա, որով նրանք կարող են խաղալ»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփը հավելել է, որ Սիրիան, քրդերը և Թուրքիան դարեր շարունակ հակամարտում են միմյանց դեմ: 2015 թ.-ից Ռուսաստանն ահաբեկիչների դեմ գործողություն է իրականացնում Սիրիայում պաշտոնական իշխանությունների խնդրանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները