Թրամփը Սիրիայում ՌԴ-ի գործողությունները համեմատել է Աֆղանստանում ՍՍՀՄ-ի գործողության հետ

09:25   17 Հոկտեմբեր 2019    298

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ռուսաստանը միանա Սիրիայում քրդերի պաշտպանությանը, դա լավ գործ կլինի:

Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, Թրամփը հռետորական հարց է տվել, թե Ամերիկան ինչու պետք է պաշտպանի սիրիական հողը, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Միացյալ Նահանգների բարեկամը չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ չնայած YPG-ը «հրեշտակ չեն», նրանք կարող են օտարերկրյա գործընկերներ ներգրավել իրենց պաշտպանության համար: «Նրանք կարող են ներգրավել Ռուսաստանին: Եվ ես ողջունեցի, երբ Ռուսաստանը մտավ Աֆղանստան, երբ նա Սովետական Միություն էր, այնուհետև դարձավ Ռուսաստան, դարձավ շատ ավելի փոքր երկիր՝ Աֆղանստանի պատճառով… Բայց անկեղծ ասած, եթե Ռուսաստանը միանա YPG-ի պաշտպանությանը, դա կլինի լավ գործ, ոչ թե վատ»,- հայտարարել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է պատերազմի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որպեսզի օգնի Սիրիային պահպանել իր տարածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ռուսաստան   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները