Ֆրանսիայում աճուրդի են հանել 4.5 մլրդ տարեկան երկնաքար

09:48   17 Հոկտեմբեր 2019    269

Լուսնի վրա առաջին մարդու իջնելու 50-ամյակի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայում աճուրդ են կազմակերպել, որի ժամանակ վաճառելու են երկնաքարեր, տիեզերական թռիչքների հետ կապված իրեր, տիեզերանավերի դետալներ և այլն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ աճուրդի ամենաարժեքավոր լոտը համարվում է «Մոն Դիո» երկնաքարը, որի զանգվածը 364 կիլոգրամ է։ Ֆրանսիացի մասնագետները դրա արժեքը գնահատել են մոտ 80-120 հազար եվրո։ Սակայն սկզբնական գինը առայժմ չի հայտարարվել։

Այն Երկրի վրա է ընկել 19-րդ դարի վերջում և Ֆրանսիայում հայտնաբերված բոլոր երկնաքարերից երրորդ ամենամեծն է։ Գիտնականները եզրակացրել են, որ երկնաքարը ձևավորվել է 4,56 միլիարդ տարի առաջ՝ գրեթե Երկրագնդի հետ միաժամանակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները