Թրամփը Փելոսիին մեղադրել Է Սպիտակ տանը հանդիպումը վիժեցնելու մեջ

10:20   17 Հոկտեմբեր 2019    371

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ոչ թե ինքը, այլ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Է հունից դուրս եկել Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որն ավարտվել Է կոնֆլիկտով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նյարդային Նենսիի անհավասարակշիռ արարքը»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Նա կցել Է լուսանկար, որտեղ Փելոսին կանգնած Է սեղանի շուրջը եւ մատնացույց Է անում հակառակ կողմը, որտեղ նստած Է Թրամփը: Փելոսին պատասխանել Է առանց բառերի՝ այդ լուսանկարը գլխավորը դարձնելով Twitter-ի իր Էջում: Դրանից հետո Թրամփը Twitter-ում շարունակել Է ծաղրել Փելոսիին:

«Նենսիին շտապ օգնություն Է հարկավոր: Կամ նրա մոտ ուղեղի հետ կապված ինչ-որ բան կարգին չԷ, կամ Էլ նա պարզապես չի սիրում մեր հիանալի երկիրը: Նա միանգամայն դուրս Է եկել հունից Սպիտակ տանը: Շատ տխուր Էր դրան նայելը: Աղոթեք նրա համար, նա շատ հիվանդ մարդ Է»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Փելոսի  


Վերնագիրի այլ պիտակները