Իրաքը հայտնել է Սիրիայից փախչող ԴԱԻՇ ահաբեկիչների ձերբակալման մասին

11:07   17 Հոկտեմբեր 2019    224

Իրաքի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենք ձերբակալել են ԴԱԻՇ մի քանի ահաբեկիչների, որոնք Սիրիայից փախել են Իրաք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Սիրիայից փախած ԴԱԻՇ մի քանի ահաբեկիչներ ձերբակալվել են Իրաքի տարածքում»,-հայտարարել է նախարար Նաջահ Աշ-Շամրիի մամուլի ծառայությունը:

Ձերբակալության մանրամասներն իրաքյան կողմը չի հայտնում:

Չորեքշաբթի նախարարը ծանոթացել է Սիրիայի և Իրաքի սահմանին տիրող իրավիճակին և ընդգծել, որ սահմանն ապօրինաբար հատողները շարունակելու են հետապնդվել, իսկ նման դեպքերի կասեցման համար սահմանի հսկողությունն ուժեղացվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները