Ռուսաստանը վախեցնում է բրիտանացի զինվորականներին

11:30   17 Հոկտեմբեր 2019    295

The Telegraph պարբերականը տեղեկություններ է ստացել, որ Էստոնիայում գտնվող բրիտանացի զինվորականները մշտապես իրենց ուղղված տարբեր սպառնալիքներ են ստանում։

Ընդ որում անանուն սպառնալից նամակները նրանց ուղարկում են Ռուսաստանից՝ «Ֆեյսբուք» եւ «Թվիթեր» սոցկայքերի, ինչպես նաեւ՝ հեռախոսային տեքստային հաղորդագրությունների միջոցով։ Պարբերականը գրել է, որ օրինակ հաճախ են բրիտանացի զինվորականներին փորձում վախեցնել «Մենք ձեզ հետեւում ենք» նամակն ուղարկելով։

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ նման հաղորդագրությունները մեծ հաշվով լուրջ ազդեցություն չեն գործում, քանի որ բրիտանացի զինվորականները նման հաղորդագրություններին արձագանքում են հանգիստ, առանց ավելորդ խուճապի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները